Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2005թ.-ի գործունեության ինքնագնահատում

2006թ.-ի փետրվարի 11-ին ՀԵԻԱ-ի Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2005թ.-ի գործունեության ինքնագնահատումը: Ինքնագնահատման սեմինարը կազմակերպել էին և անցկացրեցին ՀԵԻԱ անդամներ Ռոբերտ Գրիգորյանը, Լիանա Հարությունյանը, Միհրան Գալստյանը և Մերի Եգանյանը: Ինքնագնահատման սեմինարին ներկա էին 22 մասնակիցներ, որոնց թվում էին ներկայացուցիչներ ՀԵԻԱ վարչությունից և աշխատակազմից, անդամներ, կամավորներ և գործընկերներ: Սեմինարի ընթացքում վարողները ներկաների ուշադրությանը ներկայացրեցին ՀԵԻԱ-ի 2005թ.-ի Զարգացման պլանի ուղղությամբ կատարված աշխատանքները, անցնող տարում կազմակերպության ձեռքբերումներն ու իրականացված ծրագրերը: Ինքնագնահատման գործընթացի արդյունքում վեր հանվեցին կազմակերպության առավել ուշադրության արժանի ենթահամակարգերը, որոնք նպատակաուղղված հզորացնելու նպատակով կազմվեց 2006թ.-ի Զարգացման պլան: 2006թ.-ի Զարգացման պլանն ընդգրկում է Մարդկային ռեսուրսներ և Ծրագրեր ու ծառայություններ ենթահամակարգերը, որոնց համար սահմանվել են զարգացման ուղղություններ ՀԵԻԱ-ի 2006թ.-ի գործունեության ընթացքում: