Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան շարունակում է “Միջնորդ քննության և միջնորդ դատարանների ինստիտուտի զարգացումը ՀՀ-ում” ծրագրի շրջանակներում կազմակերպվող սեմինարների շարքը, որոնց նպատակն է ՓՄՁ-ների և երիտասարդ իրավաբանների իրավական իրազեկության, ՀՀ-ում միջնորդ քննության և միջնորդ դատարանների դերի ու կիրառման բարձրացմանը նպաստելը: ՀԵԻԱ Գավառի գրասենյակում փետրվարի 24-ին և մարտի 3-ին կազմակերպվեցին ծրագրով նախատեսված երկու սեմինարները, որոնց մասնակցեցին 15 իրավաբաններ և իրավաբան ուսանողներ և 15 ՓՄՁ-ների ներկայացուցիչներ: Սեմինարներն անցկացվում էին ինտերակտիվ մեթոդով, որոնց ընթացքում կազմակերպվող դերախաղերն ու խմբային աշխատանքները ավելի են նպաստում մասնակիցների կողմից նյութի ընկալմանն ու յուրացմանը: Սեմինարների ընթացքում մասնակիցներին հաղորդվում են վեճերը արտադատարանական մեխանիզմներով լուծելու հմտություններ:
2006թ.-ի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում ՀԵԻԱ բոլոր մարզային գրասենյակներում կանցկացվեն 2-ական նմանատիպ սեմինարներ, որոնցից յուրաքանչյուրին կմասնակցեն 15 ՓՄՁ-ների ներկայացուցիչներ և 15 երիտասարդ իրավաբաններ: