“Փոքր դրամաշնորհներ ՀԿ-ների համար” ծրագրի շրջանակներում Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնը 2006 թվականի ընթացքում կազմակերպեց ՀՀ Պետբյուջեից հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհների մրցույթ: Նախօրոք ձևավորված հատուկ մրցութային հանձնաժողովները մրցութային կարգով ընտրել են ՀԿ-ների կողմից ներկայացված ծրագրերը` ըստ երեք անվանակարգերի. Առողջ ապրելակերպ, հասարակական կյանքի ակտիվացում, Քաղաքացիական հասարակություն և Տարածաշրջանային համագործակցություն, հայրենիք-Սփյուռք կապեր: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ևս դիմել էր Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոն` Քաղաքացիական հասարակություն անվանակարգում “Սահմանադրական նոր դրույթների և համապատասխան օրենսդրական փոփոխությունների հասարակական իրազեկումը” ծրագրով: Արդեն հայտնի են դրամաշնորհային ծրագրի արդյունքները և 102 հայտից մրցութային հանձնաժողովը ընտրել է 19 կազմակերպության ծրագիր, որոնք ստանալու են ֆինանսավորում: ՀԵԻԱ-ն ևս այդ կազմակերպությունների շարքում է և ներկայացված ծրագիրը ֆինանսավորվելու է փոքր դրամաշնորհային ծրագրի կողմից: Ծրագիրը, որը ՀԵԻԱ-ի կողմից կիրականացվի 2006թ.-ի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, ուղղված է սահմանադրական նոր դրույթների և օրենսդրական փոփոխությունների հասարակական իրազեկմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բուհերում, համայնքներում և դպրոցներում իրականացնել հանրային իրազեկման դասընթացներ` վերապատրաստված իրավաբան-ուսանողների կողմից, գիտաժողով իրավաբան ուսանողների, շրջանավարտների և իրավաբանների համար` “ՀՀ Սահմանադրությունը քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին” խորագրով: Ծրագիրը կիրականացվի ՀԵԻԱ-ի Կենտրոնական գրասենյակի և մարզային գրասենյակների ցանցի միջոցով, ինչի շնորհիվ կապահովվի բնակչության լայնամասշտաբ իրազեկումը սահմանադրական նոր դրույթների և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Ստորև ներկայացված են այն կազմակերպությունները, որոնք ստացել են ֆինանսավորում վերոնշյալ ծրագրի շրջանակներում.
- “Էկոմոնիտորինգ” ՀԿ
- “Այլընտրանքային մակրոտնտեսական ուսումնասիրությունների կենտրոն” ՀԿ
- “Առավոտ” ԲՀԿ
- “Երիտասարդական գիտա-մշակութային” ՀԿ
- “Խնամք” ՀԿ
- “Աստղացոլք” ՀԿ
- “Երիտասարդ Տավուշ” ԵՀԿ
- “Ելք” հասարակական բարեփոխումների կենտրոն
- “Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոն” ՀԿ
- “Այբ” իրավական և համայնքային աջակցության կենտրոն
- “Քաղաքացիական ծառայողների ասոցիացիա” ՀԿ
- “Հեռանկարային ծրագրերի համահայկական կենտրոն” ՀԿ
- “Երիտասարդների իրավական և սոցիալական աջակցության կենտրոն” ՀԿ
- “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” ՀԿ
- “Արեգ” գիտամշակութային երիտասարդական ՀԿ
- “Հասարակական հաղորդակցում” ՀԿ
- “Հայաստանի ազգային սկաուտական շարժում” ՀԿ
- “Հետաքննող լրագրողներ” ՀԿ
- “Հակամարտությունների և խաղաղության կարգավորման հայկական ասոցիացիա” ՀԿ: