2006թ.-ի մարտի 24-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՀԵԻԱ-ի Կենտրոնական գրասենյակում հանդիպում ունեցավ Համաշխարհային Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության նվազեցման և տնտեսական կառավարման բաժնի կառավարական սեկտորի հարցերով ավագ մասնագետ Դեվիդ Բերնշտեյնի ու նույն բաժնի ծրագրերի վերլուծաբան Դավիթ Մելիքյանի հետ: Հանդիպման սկզբում հյուրերը ՀԵԻԱ-ի նախագահին ներկայացրեցին Համաշխարհային Բանկի կողմից տրամադրված պետական վարկի միջոցով ներկայումս Հայաստանում իրականացվող Դատաիրավական բարեփոխումների ծրագրի մասին համապարփակ տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկացրեցին ապագայում Հայաստանում դատաիրավական բնագավառում նոր ծրագրի իրականացման վերաբերյալ իրենց պլաններին: Այնուհետև ՀԵԻԱ-ի նախագահը հյուրերին ներկայացրեց ներկայումս դատաիրավական բարեփոխումների բնագավառում ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես այն ծրագրերը, որոնք ուղղված են ՀՀ դատարանների գործունեության թափանցիկության ապահովմանը և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործմանը: Հանդիպման վերջում երկկողմ պայմանավորվածություն ձեռք բերվեց Համաշխարհային Բանկին ուղարկել վերջինիս կողմից Հայաստանում դատաիրավական բնագավառի նոր վարկային ծրագրի իրականացման բաղադրիչների և ծրագրի մոնիթորինգի ու գնահատման վերաբերյալ ՀԵԻԱ-ի առաջարկությունները: