Համահայակական երիտասարդական համաժողով

2006 թ.-ի հուլիսի 23-ից 28-ը Ծաղկաձորի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ “Միջազգային երիտասարդական կենտրոն” հիմնադրամի կողմից կազմակերպված համահայկական երիտասարդական 4-րդ համաժողովը: Համաժողովի նպատակն էր Հայաստանում, Արցախում և սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպությունների համագործակցության խթանումը, նոր կապերի ու հնարավորությունների ընձեռումը: Համաժողովին մասնակցում էին երիտասարդական հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Համաժողովին մասնակցում էր նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ Լյուդվիգ Դավթյանը:
Համաժողովի ընթացքում տարբեր աշխատանքային խմբերում քննարկվեցին Հայաստան-Եվրոպա միության, Հայաստանում երիտասարդական քաղաքականության, երիտասարդության իրազեկության մակարդակի բարձրացման և հասարակական ներգրավվածության հետ կապված և այլ խնդիրներ: Համաժողովի վերջում ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքներն ու մշակվեցին քննարկված խնդիրների լուծմանն ուղղված մի շարք ծրագրեր: