2006թ.-ի օգոստոսի 4-ին ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ “Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում” ծրագրի ներկայացմանը և ՀԵԻԱ-ի արտաքին գնահատմանը նվիրված հանդիպումը ՀԵԻԱ-ի Կենտրոնական գրասենյակի աշխատակազմի և մարզային գրասենյակների ղեկավարների հետ: Հանդիպման սկզբում ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկաներին ներկայացրեց “Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում” ծրագրի մանրամասները և անդրադարձավ այն գործողություններին, որոնք նախատեսված են ծրագրով: Այնուհետև ՀԵԻԱ-ի փոխնախագահ Դավիթ Աբգարյանը ներկայացրեց ՀԵԻԱ-ի արտաքին գնահատման համար կազմված Գնահատման չափանիշները: Հանդիպման ընթացքում ՀԵԻԱ-ի գործադիր տնօրենը և հաշվապահը անդրադարձան ծրագրի և գնահատման հետ կապված մի շարք կարևոր նրբությունների և պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին: Վերջում ՀԵԻԱ-ի հանրության հետ կապերի և զարգացման հարցերով համակարգող Մերի Եգանյանը ներկայացրեց կազմակերպությունների գնահատմանը վերաբերող նյութը, որն առնչվում էր գնահատում հասկացությանը, նրա նպատակներին ու ձևերին, կազմակերպությունների արտաքին գնահատմանն ու ինքնագնահատմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԵԻԱ-ի ներկազմակերպական զարգացմանն ու ծրագրի խնդիրների իրականացմանն ուղղված մի շարք էական հարցեր: