“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը (ՀԵԻԱ), Հայասստանի Իրավաբանական հիմնադրամը և ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքը կազմակերպում են նոր հանրապետական գիտաժողով “ՀՀ Սահմանադրությունը քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին” թեմայով: Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները և երտասարդ իրավաբաններ: Հայտերն ընդունվում են մինչև 2006թ.-ի սեպտեմբերի 18-ը, ժամը 17 ը: Գիատաժողովի բանավոր փուլը կանցկացվի 2006 թ.-ի հոկտեմբերի 24-ին Երևան հյուրանոցում:
Ցանկացողները կարող են դիմել ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակ` հետևյալ հասցեով` Նալբանդյան 7, բն. 2: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 54-01-99, 58-02-99, կամ այցելել մեր ինտերնետային վեբ կայքերի գիտաժողովին նվիրված էջը:
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ուսանողական տոմսի կամ դիպլոմի պատճեն և գրանցվեն` լրացնելով գրանցման թերթիկը: