Ղեկավար
Արթուր Սուքիասյանն Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի համակարգողն է: Նշված պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականի փետրվար ամսից:
Ավարտել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
Արթուր Սուքիասյանն ունի 7 տարվա աշխատանքային փորձ: Աշխատել է հասարակական կազմակերպություններում, փաստաբանական գրասենյակում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: