Կայացավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին կից Փորձագիտական խորհրդի անդրանիկ նիստը

2006թ.-ի սեպտեմբերի 27-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին կից Փորձագիտական խորհրդի առաջին նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված 21 փորձագետների կազմում է նաև ՀԵԻԱ-ի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ներկաներին ներկայացրեց խորհրդի կառուցվածքը, գործունեության խնդիրներն ու նպատակները: Այնուհետև քննարկվեցին մի շարք օրենքների նախագծերում և գործող օրենքներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելուն, Հայաստանի` որոշ միջազգային կոնվենցիաների միանալուն առնչվող հարցեր: Վերջում համաձայնություն ձեռք բերվեց խորհրդի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերի շուրջ, այդ թվում նաև փորձագիտական խորհրդի անդամների` ՀՀ-ում օրինաստեղծ գործունեությանը հնարավոր մասնակցության հարցի առնչությամբ: