2006 թ.-ի հոկտեմբերի 12-ին ժամը 17.00-ին ավարտվեց “ՀՀ Սահմանադրությունը քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին” թեմայով իրավաբան ուսանողների և երիտասարդ իրավաբանների հանրապետական գիտաժողովի գրավոր զեկույցների ընդունման փուլը: Սահմանված ժամանակահատվածում ՀՀ իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների նախօրոք գրանցված 39 ուսանողներից և երիտասարդ իրավաբաններից գիտաժողովի գրավոր զեկույցներ են ներկայացրել 19-ը: Մասնակիցների գրավոր զեկույցները 2006թ.-ի հոկտեմբերի 13-ին ուղարկվել են համապատասխան մասնագետներից կազմված դատավորների խմբին: Lավագույն զեկույցների հեղինակները 2006թ.-ի հոկտեմբերի 25-ին, ժամը 11-ին կմասնակցեն գիտաժողովի բանավոր փուլին, որը կկայանա Երևան հյուրանոցում: