Կկայանա ՀԵԻԱ-ի VII համաժողովը

2006թ.-ի դեկտեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, Գոլդեն Թուլիփ Երևան հյուրանոցում կկայանա Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հերթական VII համաժողովը: ՀԵԻԱ-ի լիիրավ անդամներին հրավիրում ենք ներկա գտնվելու համաժողովին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել և հաստատել “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության 01.12.2004թ.-ից մինչև 01.12.2006թ.-ը ընկած ժամանակահատվածի գործունեության, ֆինանսական և գույքի օգտագործման հաշվետվությունները և կանցկացվեն ՀԵԻԱ-ի ղեկավար մարմինների ընտրությունները: