2006թ.-ի դեկտեմբերի 10-ից 22-ը ՀԵԻԱ-ն հյուրընկալել էր անկախ գնահատող տիկին Դորոթի վան Բեյքելենին, որն Հայաստանում էր ՀԵԻԱ-ի արտաքին գնահատումն իրականացնելու նպատակով: Տիկին վան Բեյքելենը իր այցի ընթացքում համապատասխան հանդիպումներ ունեցավ ՀԵԻԱ-ի գրասենյակների աշխատակազմերի, անդամների, կամավորների, հանձնաժողովների ղեկավարների հետ և ՀԵԻԱ-ի վարչության հետ, հարցազրույցներ ունեցավ նաև ՀԵԻԱ-ի գործընկեր երևանյան և մարզային պետական, հասարակական կառույցների, դատական և ոստիկանության համակարգի ներկայացուցիչների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և ՀԵԻԱ-ի շահառուների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվող հիմնական հարցը վերաբերում էր Հայաստանում մարդու իրավունքների վիճակին և նրան, թե ինչպիսի ազդեցություն ունի ՀԵԻԱ-ն այդ առնչությամբ, ինչպես նաև քննարկվում էր այլ շահագրգիռ կառույցների հնարավոր ներդրումը այդ գործում:
Հարցազրույցների արդյունքները առաջիկա շաբաթների ընթացքում կամփոփվեն տիկին վան Բեյքելենի կողմից և հաշվետվությունը կտրամադրվի ՀԵԻԱ-ին. որը հիմք կհանդիսանա նաև ՀԵԻԱ-ի կողմից իր նոր ռազմավարական պլանի մշակման համար: