ՀԵԻԱ-ի մշակութային ակումբը դեկտեմբերի 21-ին կազմակերպել էր երեկույթ ՀԵԻԱ-ի անդամների ու համակիր անդամների մասնակցությամբ: Երեկույթին ներկա էր նաև ՀԵԻԱ-ի արտաքին գնահատող Դորոթի վան Բեյքելենը: Երեկույթն անցավ շատ ջերմ մթնոլորտում` թույլ տալով ներկաներին շփվել միմյանց հետ և լավ ժամանակ անցկացնել:
ՀԵԻԱ-ի մշակութային ակումբը առաջիկայում ևս կշարունակի գործունեություն ծավալել` հետաքրքիր ու օգտակար դարձնելով ակումբի անդամների ու ՀԵԻԱ-ի մյուս անդամների առօրյան: