Հունվարի 7-ին ավարտվեց Ֆիլիպ Ջեսապի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի հայաստանյան մրցափուլի հայցադիմումների հանձնման փուլը

2005թ.-ի հունվարի 7-ին ավարտվեց Ֆիլիպ Ջեսապի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի հայաստանյան մրցափուլի ևս մեկ` թիմերի կողմից հայցադիմումների հանձնման փուլը: Նշանակված ժամանակահատվածում դատախաղին մասնակցելու համար նախօրոք հայտ ներկայացրած և գրանցված 14 թիմերից, հայցադիմումներ ներկայացրեցին 8 թիմ: Հայցադիմումներ ներկայացրած թիմերը կշարունակեն հետագա պայքարը գրավոր և բանավոր փուլերում:
Հայցադիմումները ստուգման և գնահատման համար կտրանմադրվեն մրցույթի հայաստանյան փուլի դատավորներին, իսկ մրցույթի ազգային կառավարիչը պաշտոնական կանոններով նախատեսված կարգով կանցկացնի հայցադիմումների տեխնիկական ստուգում, որից հետո ս/թ փետրվարի 5 – 6-ին թիմերը կհանդիպեն բանավոր փուլում: