Հայտարարություն

Դեկտեմբեր և հունվար ամիսներին սկսվել է “Իրավաբանական ռեսուրսներ և իրավաբանական օգնություն” ծրագրի շրջանակներում կազմակերպված` հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված սեմինարների մասնակիցների ցուցակագրումը, որը կավարտվի սույն թվականի հունվարի 31-ին: Դասընթացն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Իրավաբանական ռեսուրսներ և իրավաբանական օգնություն” ծրագրի շրջանակներում Սեմինարներին մասնակցած և հաջողությամբ ավարտած ուսանողները հնարավորություն են ստանում դասավանդել հանրակրթական դպրոցներում` իրավունքի թեմաներով:
Այն բոլոր ուսանողները, ովքեր ցանկանում են մասնակցել սեմինարներին կարող են դիմել ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակ` Գևորգ Գյոզալյանին, հետևյալ հասցեով` Նալբանդյան 7, բն 2, հեռախոս` 54-01-99, էլ.փոստ` [email protected]: