13.01.2005թ.-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում հանդիպեց Վրաստանում և Հայաստանում Եվրոհանձնաժողովի պատվիրակության Երևանի գրասենյակի ծրագրի ղեկավար Ջորջ Միլերի հետ: Հանդիպման ընթացքում ՀԵԻԱ-ի նախագահը հյուրին տեղեկատվություն տրամադրեց ՀԵԻԱ-ի պատմության, նախկին և ներկա գործունեության վերաբերյալ: Վրաստանում և Հայաստանում Եվրոհանձնաժողովի պատվիրակության Երևանի գրասենյակի ծրագրի ղեկավարը ՀԵԻԱ-ի նախագահին տեղեկատվություն տրամադրեց առաջիկա երկու տարիների ընթացքում Եվրոհանձնաժողովի կողմից Հայաստանում կատարվելիք աշխատանքների մասին:
Հանդիպման վերջում երկողմ պայմանավորվածություն ձեռք բերվեց Վրաստանում և Հայաստանում Եվրոհանձնաժողովի պատվիրակության Երևանի գրասենյակի և ՀԵԻԱ-ի համագործակցությունը շարունակելու վերաբերյալ: