Ավարտվեց ՀՀ դատարաններում իրականացված դիտորդության ծրագիրը

2005թ.-ի հունվարի 27-ին Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի Իրավական Նախաձեռնության հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ սեմինար, որի ընթացքում քննարկվեց “Դատարաններում իրականացված դիտորդության ծրագրի” հաշվետվության նախնական տարբերակը: Սեմինարի մասնակիցները, այդ թվում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչները, հաշվետվության վերաբերյալ ներկայացրեցին իրենց առաջարկությունները: Հաշվետվությունը, վերջնական տեսքի բերելուց հետո, կտրամադրվի հետաքրքրված հասարակական կազմակերպություններին, պետական մարմիններին և այլ շահագրգիռ անձանց: Այն կուղարկվի նաև ՀՀ դատարանների նախագահների խորհուրդ` համապատասխան բարեփոխումներ իրականացնելու համար: ՀՀ դատարանների դիտորդության ծրագիրն իրականացրել էր Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի Իրավական Նախաձեռնության հայաստանյան գրասենյակը` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Փաստաբանների միջազգային միության հետ համատեղ` 2003թ.-ի սեպտեմբերից մինչև 2004թ.-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում: