Փաստաբանները, դատավորները և դատախազները ցանկանում են բարեփոխել ՀՀ Սահմանադրությունը

2005թ.-ի հունվարի 29-ից 30-ը Ծաղկաձորում փաստաբանների, դատավորների և դատախազների մասնակցությամբ տեղի ունեցավ “Իրավաբանների ներդրումը Սահմանադրական բարեփոխումների գործընթացում” սեմինարը, որը կազմակերպվել էր Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի Իրավական Նախաձեռնության հայաստանյան գրասենյակի կողմից: Սեմինարին մասնակցող փաստաբանները իրենց աշխատանքները կազմակերպեցին Սահմանադրության “Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները” և “Դատական իշխանություն” բաժինները ներկայացնող երկու առանձին աշխատանքնային խմբերում: Սեմինարին մասնակցեցին նաև ՀԵԻԱ-ի անդամներ Լիանա Հարությունյանը, Գևորգ Գյոզալյանը և Խաչիկ Հարությունյանը, որոնք ընդգրկվեցին առաջին աշխատանքային խմբում: ՀԵԻԱ-ի անդամների կողմից արվեցին մի շարք առաջարկություններ` ՀՀ Սահմանադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնք ընդունվեցին սեմինարի մասնակիցների կողմից: Սեմինարի ավարտին փաստաբանների, դատավորների և դատախազների կողմից ընդունվեց համատեղ հայտարարություն, որը պետք է ներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: