Նուբարաշենի հանրապետական թիվ 18 կրթահամալիրում գտնվող երեխաներին հանձնվեցին համապատասխան վկայականներ

2004 թվականի նոյեմբերի 4-ից 30-ը “Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ” միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող “Երեխաների պաշտպանության ծրագրի” շրջանակներում Նուբարաշենում գտնվող Հանրապետական թիվ 18 հատուկ կրթահամալիրի երեխաների համար ացկացվեց “Ո՞րն է իմ իրավունքը և ի՞նչ եմ պարտավոր ես անել” խորագրով ոչ-ֆորմալ կրթական ծրագիրը: Ծրագիրն իրականացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքը:
Ծրագրի նպատակն էր իրավաբան ուսանողների մասնակցությամբ բարձրացնել հատուկ կրթահամալիրի աշակերտների իրավագիտակցությունը, ինչպես նաև ապահովել նրանց կապը հասարակության առավել ակտիվ խմբի` երիտասարդության հետ:
Ծրագրի արդյունքում 2005 թվականի փետրվարի 1-ին դասընթացը հաջողությամբ ավարտած երեխաներին հանձնվեցին համապատասխան վկայականներ: Վկայականներ հանձնվեցին նաև դասավանդողներին` դասընթացը արդյունավետ անցկացնելու համար: