“Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական երկրորդ գիտաժողովի հայտարարություն

Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամը, “Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը և “Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիա” հասարակական կազմակերպության Իրավաբան ՈՒսանողների Բաժանմունքը իրավաբան ուսանողների համար “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով կազմակերպում են իրավաբան ուսանողների հանրապետական երկրորդ գիտաժողովը:
Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի ուսանողները:
Հայտերն ընդունվում են մինչև 2005թ.-ի փետրվարի 25-ը, ժամը 17 ը:
Ցանկացողները կարող են դիմել ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակ` հետևյալ հասցեով. Նալբանդյան 7, բն. 2:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 54-01-99, 58-02-99 կամ այցելել մեր վեբ կայքիգիտաժողովին նվիրված էջը:
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ուսանողական տոմսը և գրանցվեն` լրացնելով գրանցման թերթիկը: