Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահը հյուրընկալվեց “ԱրմՆյուզ” հեռուստատեսության “Մեկնաբանություն” հեղինակային ծրագրին

2005թ.-ի մարտի 18-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը հյուրընկալվեց “ԱրմՆյուզ” հեռուստատեսության “Մեկնաբանություն” հեղինակային ծրագրին: Հաղորդման ընթացքում Կարեն Զադոյանը պատասխանեց “Մեկնաբանություն” հեղինակային ծրագրի մեկնաբան Է. Սարիբեկյանի կողմից տրված հարցերին: Մասնավորապես, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահը վերլուծեց փաստաբանության գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը, հայաստանյան փաստաբանության ներկա վիճակը, անդրադարձավ ՀՀ փաստաբանների պալատի ձևավորման խնդիրներին և նախանշեց Հայաստանում փաստաբանության զարգացման ուղիները: