Հանդիպում Եվրոխորհրդի երիտասարդության ու սպորտի դիրեկտորատի երիտասարդական բաժնի ղեկավարի հետ

2005թ.-ի մարտի 18-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում հանդիպեց հատուկ այցով Հայաստանում գտնվող Եվրոխորհրդի երիտասարդության ու սպորտի դիրեկտորատի երիտասարդական բաժնի ղեկավար Պիտեր Լորիցենի հետ: Հանդիպման ընթացքում ՀԵԻԱ-ի նախագահը հյուրին նախ տեղեկատվություն տրամադրեց ՀՀ հասարակական կազմակերպությունների սեկտորի վերաբերյալ, որից հետո հյուրին ներկայացրեց ՀԵԻԱ-ի պատմությունը, նախկին և ներկա գործունեությունը: Եվրոխորհրդի երիտասարդության ու սպորտի դիրեկտորատի երիտասարդական բաժնի ղեկավարը ՀԵԻԱ-ի նախագահին տեղեկատվություն տրամադրեց իր այցելության նպատակների վերաբերյալ: Հանդիպման վերջում երկողմ պայմանավորվածություն ձեռք բերվեց Եվրոխորհրդի երիտասարդության ու սպորտի դիրեկտորատի երիտասարդական բաժնի և ՀԵԻԱ-ի համագործակցությունը շարունակելու վերաբերյալ: