ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ընտրվեց իրավաբանների նոր սերնդի ներկայացուցիչ Ենոք Ազարյանը

2005թ.-ի մարտի 19-ին և 20-ին Երևանի “Մարիոթ Արմենիա” հյուրանոցում կայացավ ՀՀ փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովը: ՀՀ փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովը վարեց ՀՀ ամենատարեց փաստաբան Հ.Հակոբյանը: Փաստաբանները նախ հաստատեցին պալատի կանոնադրությունը և փաստաբանների վարքագծի կանոնները, այնուհետև ձեռնմուխ եղան պալատի մարմինների ձևավորմանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ընտրվեց իրավաբանների նոր սերնդի ներկայացուցիչ Ենոք Ազարյանը: ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի, կարգապահական և որակավորման հանձնաժողովների կազմերում ընտրվեցին նաև ՀԵԻԱ-ի աջակցությունը վայելող մի շարք փաստաբաններ, մասնավորապես ՀԵԻԱ-ի փոխնախագահ Դ.Աբգարյանը ընտրվեց պալատի կարգապահական հանձնաժողովի կազմում: ՀՀ փաստաբանական պալատի հիմնադիր ընդհանուր ժողովին մասնակցում էին մի շարք հյուրեր, ԶԼՄ-ների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու դիտորդներ: