2005թ. մարտի 29-ին ՀԵԻԱ Մարդու իրավունքների հանձնաժողովը գումարեց իր հերթական նիստը:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամ Մարատ Ատովմյանը ներկայացրեց “Մարդու իրավունքների պաշտպանի մասին” ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները:
Հանձնաժողովի նիստին մասնակցեց նաև ամերիկահայ իրավաբան Թինա Սերեբրաքյանը, որը համագործակցում է Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիայի հետ: Վերջինս հանձնաժողովի անդամներին ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը ԱՄՆ-ում: Քննարկման ընթացքում մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները և միաժամանակ հյուրին ներկայացրեցին ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի համակարգը: