2005թ.-ի մարտի 30-ին ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ “Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում” թեմայով առաջին սեմինար-քննարկումը, որն անցկացրեց ՀԵԻԱ անդամ Միհրան Գալստյանը:
Սեմինարին մասնակցում էին ՀԵԻԱ միջազգային և սահմանադրական իրավունքի հանձնաժողովում ընդգրկված անդամներն ու համակիր անդամները: Սեմինարի հաստատված ժամանակացույցին համապատասխան այն կանցկացվի յոթ շաբաթ` շաբաթական մեկ անգամ: Սեմինարի առաջին թեման էր. “Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նպատակն ու անհրաժեշտությունը: Սահմանադրական կարգի հիմունքները”: Սեմինարի ընթացքում քննարկվեցին ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի` Միացյալ աշխատանքային կուսակցության, Խորհրդարանական Կոալիցիայի և ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի կողմից ներկայացված երեք նախագծերը: Քննարկումների ընթացքում արվեցին մի շարք առաջարկներ, որոնք խմբագրելուց հետո նախատեսվում է հանձնել ՀՀ Ազգային Ժողով: