2005թ.-ի ապրիլի 8-ին ՀԵԻԱ մարզական ակումբի ղեկավար Միհրան Գալստյանը մասնակցեց ՀՀ աջիլիթիի, դարթսի և մինի ֆուտբոլի ասոցիացիայի հերթական նիստին:
Նախկին նիստում որոշվել էր կազմակերպել ասոցիացիայի մեծ գավաթի խաղարկություն, իսկ այս նիստում քննարկվեցին և հաստատվեցին առաջնության մի քանի մանրամասներ, մասնավորապես` անցկացման ժամանակահատվածը, խաղերի քանակը, մասնակցություն հայտնած թիմերի ընդունման կարգը, մուտքավճարները և այլն:
Մասնակցելու ցանկություն հայտնած թիմերի ղեկավարներին ուղարկվեցին պաշտոնական նամակներ: Այնուհետև պայմանավորվածություն ձեռք բերվեց հիմնարկների ղեկավարներին ուղարկել մրցման կանոնակարգը և հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանել ապրիլի 20-ը: