15.04.2005թ. Կրթության զարգացման ակադեմիայի գրասենյակում տեղի ունցավ հանդիպում, որին մասնակցում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ տիկին Քրիստին Հերման-Դե Լուկան, Կրթության զարգացման ակադեմիայի փոխտնօրեն Աննա Ենգիբարյանը և ծրագրի մասնագետ Տաթևիկ Նալբանդյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը, “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի ազգային Կազմակերպիչ Լուսինե Աբգարյանը և “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի ազգային մրցափուլի հաղթող` Ռուս-Հայկական/Սլվոնական/ պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմի անդամներ Արա Խզմալյանը, Արամ Խաղաղորդյանը և թիմի մարզիչ Հրաչյա Մարանգուլյանը:
Հանդիպման ընթացքում թիմի անդամները ներկայացրեցին միջազգային մրցափուլին իրենց մասնակցության արդյունքները, պրոբլեմները, որոնք առաջացան միջազգային մրցափուլի ընթացքում, ինչպես նաև արվեցին առաջարկություններ ծրագրի բարելավման ուղղությամբ:
“Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի ազգային Կազմակերպիչ Լուսինե Աբգարյանը ներկայացրեց ծրագրի համառոտ պատմությունը Հայստանում, հաղթող թիմերի միջազգային մրցափուլերին մասնակցության արդյունքները, ինչպես նաև ծրագրի բարելավման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները: