ՀՀ տնտեսական դատարանի աշխատանքը դառնում է թափանցիկ

Սույն թվականի ապրիլի 15-ին ՀՀ տնտեսական դատարանում կազմակերպվել էր “ՀՀ տնտեսական դատարանի աշխատանքի թափանցիկացում” թեմայով սեմինար, որին մասնակցում էին լրագրողներ, դատավորներ և դատավորների օգնականներ: Սեմինարին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գևորգ Գյոզալյանը:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին դատական համակարգի թափանցիկությանը, նրա հեղինակության բարձրացմանը, հրապարակային և բաց գործունեությանը, խոսքի ազատության և ազատ մամուլի գործունեության ապահովմանը դատարաններում, ինչպես նաև դատարանների հետ մամուլի համագործակցությանը: Սեմինարի վերջում մասնակիցների կողմից ընդունվեցին երաշխավորություններ` դատարաններում թափանցիկությանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: