“Մարդկային ռեսուրսների կառավարում” թեմայով սեմինար

Ապրիլի 26-ին Դեպի Հայք հիմնադրամը կազմակերպել էր ուսուցողական սեմինար “Մարդկային ռեսուրսների կառավարում և կամավորականության արդյունավետ օգտագործում” թեմայով: Սեմինարը վերաբերում էր հրավիրված ՀԿ-ներում անցկացվելիք “Ամառ 2005” կամավորական ծրագրին:
Սեմինարին մասնակցեց ՀԵԻԱ նախագահի օգնական, հասարակական կապերի պատասխանատու Մերի Եգանյանը: Սեմինարի ընթացքում քննարկվեցին մարդկային ռեսուրսների կառավարման կարևորագույն գործոններին առնչվող հարցեր: Հատուկ ուշադրության արժանացվեցին այն հարցերը, որոնք կապված էին կամավորականության արդյունավետ կազմակերպման, հնարավոր կոնֆլիկտներից խուսափելու հետ: Մասնակիցներին տրվեցին գործնական խորհուրդներ կամավորների աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունների, կոորդինացման ու կանոնների վերաբերյալ: