2005թ. մայիսի 5-ին Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակում կայացավ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան առաջին զեկույցի ներկայացումը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը մասնակիցներին ողջունելուց հետո հակիրճ ներկայացրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2004թ. ընթացքում իրականացրած գործունեության և երկրում մարդու իրավունքների ու ազատությունների խախտումների մասին իր զեկույցը: Հանդիպմանը ներկա էին մոտ 20 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Լիանա Հարությունյանը: Մասնակիցներին տրամադրվեցին Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի օրինակներ: Միջոցառման վերջում պաշտպանը առաջարկեց ՀԿ-ների ներկայացուցիչներին ապագայում ներկայացնել զեկույցի վերաբերյալ իրենց դիտողություններն և առաջարկությունները: