Ավարտվեց “Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում” թեմայով սեմինար-քննարկումների շարքը

2005թ. մայիսի 11-ին ավարտվեց “Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում” թեմայով սեմինար-քննարկումների շարքը: Սեմինար քննարկումները կազմակերպվել էին ՀԵԻԱ անդամ Միհրան Գալստյանի նախաձեռնությամբ:
Սեմինարին մասնակցում էին ՀԵԻԱ միջազգային և սահմանադրական իրավունքի հանձնաժողովում ընդգրկված անդամներից ու համակիր անդամներից ութ հոգի:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի` Միացյալ աշխատանքային կուսակցության, Խորհրդարանական կոալիցիայի և ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի կողմից ներկայացված երեք նախագծերը: Քննարկումների ընթացքում մասնակիցների կողմից արվեցին մի շարք առաջարկներ: Սեմինարի առանձնահատկություններից էր այն, որ մասնակիցներից յութաքանչյուրը վարեց մեկ սեմինար: Դա թույլ տվեց նրանց ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել քննարկվող նյութը, զարգացնել վարողի բանավոր խոսքի ոճային հմտությունները: