2005թ.-ի մայիսի 13-ին BAR Մարդու իրավունքների հանձնաժողովը Վանաձորում անցկացրեց սեմինար, որը կազմակերպվել էր Քրդական մարդու իրավունքներ ծրագրի շրջանակներում: Սեմինարին հրավիրված էին ՀԵԻԱ Լոռու մասնաճյուղի ղեկավար Ա. Մելքոնյանը և ՀԵԻԱ համակիր անդամ Գ. Էմինյանը: Սեմինարի ժամանակ քննարկվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 41-րդ հոդվածը` արդարացի փոխհատուցման մասին պահանջի առանձնահատկությունները: Սեմինարը վարում էին Մեծ Բրիտանիայում գործող Քրդական մարդու իրավունքների ծրագրի փաստաբան Լյուսի Քլարիջը և Անգլիայի և Ուելսի Մարդու իրավունքների կոմիտեի փաստաբան Ջոաննա Վուդը: