Հասարակական վերահսկողությունը ՀՀ հարկային ոլորտում

ՀՀ հարկային պետական ծառայությունը վերջերս հրապարակեց Հայաստանի 300 խոշորագույն հարկատուների ցուցակը, որը մեծ հետաքրքություն ներկայացնող տեղեկատվություն էր պարունակում, սակայն նաև առաջ էր բերում բազմաթիվ հարցեր: Այդ հարցերին պատասխանելու, ինչպես նաև ՀՀ հարկային ոլորտի և հասարակական կազմակերպությունների հարաբերությունները քննարկելու համար “Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոն” հասարակական կազմակերպությունը 2005թ.-ի մայիսի 25-ին կազմակերպել էր քննարկում, որին հրավիրված էին ՀՀ հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը, հայաստանյան հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ներկայացնում էր կազմակերպության աշխատակից Միհրան Գալստյանը: Հանդիպման ընթացքում Ֆ. Ցոլակյանը մանրամասն պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին: Եղան առաջարկություններ ՀԿ սեկտորի հետ սերտ համագործակցելու, հարկային դաշտի նրբությունների, ինչպես նաև ՀԿ-ների հաշվապահների ու տնօրենների հետ սեմինար-ուսուցումներ կազմակերպելու վերաբերյալ: