2005թ.-ի մայիսի 26-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում հանդիպեց Համաշխարհային բանկի դատաիրավական համակարգի բարեփոխումների ԾԻԳ-ի միջազգային խորհրդատու Էնթոնի Ֆիսերի հետ: Հանդիպման ընթացքում ՀԵԻԱ-ի նախագահը հյուրին տեղեկատվություն տրամադրեց ՀԵԻԱ-ի գործունեության, մասնավորապես, ՀՀ դատաիրավական բարեփոխումների բնագավառում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Համաշխարհային բանկի դատաիրավական համակարգի բարեփոխումների ԾԻԳ-ի միջազգային խորհրդատուն ՀԵԻԱ-ի նախագահին տեղեկատվություն տրամադրեց առաջիկայում դատաիրավական համակարգի բարեփոխումների ԾԻԳ-ի կողմից իրականացվելիք աշխատանքների, ինչպես նաև ՀՀ-ում դատավորների բարձրագույն դպրոցի հիմնադրման մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև վերը նշված հարցերում ԾԻԳ-ի ՀԵԻԱ-ի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ: