Հանդիպում Փախստականների Դանիական խորհրդի Հարավային Կովկասի տարածաշրջանի կոորդինատորի հետ

2005թ.-ի մայիսի 26-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում հանդիպեց Փախստականների Դանիական խորհրդի Հարավային Կովկասի տարածաշրջանի կոորդինատոր Ֆրեյա ֆոն Գրոոտեի հետ: Հանդիպման ընթացքում ՀԵԻԱ-ի նախագահը հյուրին տեղեկատվություն տրամադրեց ՀԵԻԱ-ի պատմության, նախկին և ներկա գործունեության, մասնավորապես փախստականների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեության վերաբերյալ: Փախստականների Դանիական խորհրդի Հարավային Կովկասի տարածաշրջանի կոորդինատորը ՀԵԻԱ-ի նախագահին տեղեկատվություն տրամադրեց առաջիկա տարիների ընթացքում Փախստականների Դանիական խորհրդի կողմից Հայաստանում իրականացվելիք աշխատանքների և այս ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, այդ թվում ՀԵԻԱ հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ: Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց երկկողմ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ: