2005թ. հունիսի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամների հերթական հանդիպումը: Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին հանձնաժողովի զարգացման հետագա քայլերը: Մասնավորապես, հանձնաժողովի անդամները ցանկություն հայտնեցին մասնակցել որևէ սեմինարի, որը կվերաբերեր փախստականների հիմնախնդրին ու կարգավիճակին: Նաև վերջնականորեն ամփոփվեց Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին ուղղվելիք նամակը: Տիկին Ալավերդյանի հետ հանդիպումը կկայանա առաջիկա ամսվա ընթացքում: