Մշակութային երեկո երիտասարդ իրավաբանների համար

2005թ. հունիսի իննին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Մշակութային ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստանի մշակույթին և երիտասարդության հիմնահարցերին նվիրված մշակութային երեկո: Երեկոյին ներկա էին ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամները և երիտասարդ իրավաբաններ: Երեկոյի հյուրն էր մշակույթի ոլորտի ականավոր գործիչ, երաժիշտ և մանկավարժ, արցախյան պատերազմի մասնակից, էքսկուրսավար Դավիթ Բադալյանը: Նա մասնակիցներին ներկայացրեց բազմաթիվ պատմական փաստեր, մասնավորապես, խոսվեց արցախյան պատերազմի և նրա հերոսների` Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի և այլ հայորդիների մասին: Երեկոյի հյուրը անդրադարձավ նաև հայ երիտասարդության վերաբերմունքին մշակույթի նկատմամբ, նրանց հիմնախնդիրներին և թե ինչպես կարելի է պայքարել նրանց արատների դեմ: Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել արշավ Երևան-Խոր Վիրապ-Նորավանք-Երևան երթուղիով, որի էքսկուրսավարը կլինի Դավիթ Բադալյանը: