“Դատական համակարգ. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով գիտաժողովի հայտարարություն

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքը կազմակերպում է նոր հանրապետական գիտաժողով “Դատական համակարգ. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով: Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի ուսանողները: Հայտերն ընդունվում են մինչև 2005թ.-ի հունիսի 23-ը, ժամը 17 ը: Գիատաժողովի բանավոր փուլը կանցկացվի 2005 թ.-ի հուլիսի 15-ին Երևան հյուրանոցում:
Ցանկացողները կարող են դիմել ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակ` հետևյալ հասցեով` Նալբանդյան 7, բն. 2: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 54-01-99, 58-02-99, կամ այցելել մեր ինտերնետային վեբ կայքի գիտաժողովին նվիրված էջը:
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ուսանողական տոմս և գրանցվեն` լրացնելով գրանցման թերթիկը: