ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր կայացավ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված “Երիտասարդություն. իրականություն, հեռանկարներ” խորագրով հանրապետական երիտասարդական համաժողովի բացումը: Համաժողովը, որ նպատակ ունի խթանել երիտասարդների մասնակցությունը հասարակական գործընթացներին, կշարունակվի ևս երկու օր: Համաժողովի ընթացքում զուգահեռաբար ընթանալու են գիտաժողովները և կազմակերպությունների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային տրամադրված տաղավարում կազմակերպությունը ներկայացնում են ՀԵԻԱ համակիր անդամները: Համաժողովին ներկայացված են բավականին մեծ թվով երիտասարդական կազմակերպություններ, որոնք այս երեք օրերի ընթացքում փորձելու են բարձրացնել իրենց տեղեկացվածության մակարդակը, լուծումներ գտնել իրենց առջև ծառացած խնդիրներին և ստեղծել նոր համագործակցության եզրեր: