2005 թ.-ի հունիսի 17-ին և 18-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքի ղեկավար Լյուդվիգ Դավթյանը հանդիպում ունեցավ Երևանի Հյուսիսային համալսարանի Արթիկի մասնաճյուղի իրավաբան ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի նպատակները, խնդիրները, իրականացրած գործունեությունը և ապագա ծրագրերը: Քննարկվեց Արթիկի Հյուսիսային համալսարանում կրթության վիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Քննարկված խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով` նախատեսվում է առաջիկայում Արթիկ քաղաքում հիմնել Իրավաբան ուսանողների բաժանմունքի կառուցվածքային ստորաբաժանում, որի հիմնական գործունեությունը կուղղվի Արթիկում իրավաբանական կրթության որակի, հասարակության իրազեկության և իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը: Վերջում Իրավաբան ուսանողների բաժանմունքի ղեկավարը Արթիկի Հյուսիսային համալսարանի գրադարանին նվիրեց իրավաբանական գրքեր: