2005թ. հունիսի 22-ին տեղի ունեցավ Փախստականների հարցերով Դանիական խորհրդի կողմից կազմակերպված “Փախստականների պաշտպանությունը և ապաստան հայցողների համակարգը ՀՀ-ում” կլոր սեղան քննարկումը: Քննարկմանը հրավիրված էին փախստականների, ապաստան հայցողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ներկայացնում էր կազմակերպության անդամ, փաստաբան Լիանա Հարությունյանը: Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց աշխատանքային փորձը, առաջ քաշեցին այն խնդիրները, որոնց հանդիպում են փախստականների ոլորտում իրավապաշպան գործունեություն իրականացնելիս, առաջարկեցին դրանց լուծման ուղիները: Հանդիպման վերջում որոշվեց կազմել արձանագրություն և այն տրամադրել մասնակիցներին` վերջիններիս առաջարկություններն և դիտողությունները ներկայացնելու համար: