Հեղինակային իրավունքի օրենսդրության բարեփոխումները Հայաստանում

2005թ.-ի հունիսի 30-ին ԱՄՆ ՄԶԳ Առևտրային իրավունքի և տնտեսական կարգավորման ծրագրի կողմից “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում անցկացվեց սեմինար, որը նվիրված էր Հեղինակային իրավունքի օրենսդրության բարեփոխումներին: Սեմինարին հրավիրված էին տարբեր կազմակերպությունների ու հաստատությունների ներկայացուցիչներ: ՀԵԻԱ-ն ներկայացնում էր կազմակերպության անդամ Աննա Ասատրյանը: Սեմինարի ժամանակ քննարկվեց “Հայհեղինակ” ՀԿ-ի կողմից մշակված “Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին” օրենքի նախագիծը: Սեմինարը վարում էին ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Ա. Ազիզյանը և “Հայհեղինակ” ՀԿ-ի տնօրեն Ս. Ներսիսյանը: Սեմինարի նպատակն էր շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին ծանոթացնել նախագծի բովանդակությանը, որի վերաբերյալ վերջիններս կարող են գրավոր ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները: Այս թեմայով կանցկացվեն ևս 9 սեմինար, որոնք նվիրված կլինեն գիտության ու մշակույթի տարբեր ոլորտներում հեղինակային իրավունքի առանձնահատկություններին: