Ավարտվեց “Դատական համակարգ. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի գրավոր զեկույցների ընդունման փուլը

2005 թ.-ի հուլիսի 1-ին ժամը 17.00-ին ավարտվեց “Դատական համակարգ. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի գրավոր զեկույցների ընդունման փուլը: Սահմանված ժամանակահատվածում ՀՀ իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների նախորոք գրանցված 13 ուսանողներից գիտաժողովի գրավոր զեկույցներ են ներկայացրել 6 ուսանողներ: Մասնակիցների գրավոր զեկույցները 2005թ.-ի հուլիսի 2-ին ուղարկվել են համապատասխան մասնագետներից կազմված դատավորների խմբին: Lավագույն զեկույցների հեղինակները 2005թ.-ի հուլիսի 15-ին կմասնակցեն գիտաժողովի բանավոր փուլին: