Աշխատանքային քննարկում` նվիրված փախստականների իրավունքների պաշտպանությանը

2005թ. հուլիսի 1-ին Մարդու իրավուքների պաշտպանի գրասենայկում տեղի ունեցավ փախստականների իրավունքների պաշտպանության հիմնահարցերին նվիրված աշխատանքային քննարկում: Քննարկմանը ներկա էին պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀԵԻԱ-ն ներկայացնում էր կազմակերպության անդամ, Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար, փաստաբան Լիանա Հարությունյանը: Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը փախստականների իրավունքների պաշտպանության համատեքստում ներկայացրեց Երևան քաղաքի երկու հասցեներում գտնվող շենքերի և հողի նկատմամբ փախստականների` անշարժ գույքի սեփականության իրավունքի ճանաչմանը և վերջիններիս իրավական պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Քննարկման վերջում կարևորվեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության դերը պետական շահերի պաշտպանության իրականացման գործընթացում: