2005թ.-ի հուլիսի 1-ին ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ԱՄՆ անկախության 229-րդ տարեդարձին: Ընդունելության սկզբում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը ողջունեց հրավիրված հյուրերին, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այնուհետև միջոցառման մասնակիցները միասին տոնեցին ԱՄՆ անկախությունը: ԱՄՆ-ի դեսպանի կողմից հրավիրված հյուրերի թվում էին նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը: