Մշակութային ակումբը հաղորդակից է դառնում Հայաստանի մշակութային արժեքներին

2005 թվականի hուլիսի 9-ին Հայաստանի երիատասարդ իրավաբանների ասոցիացիայի Մշակույթային ակումբը կազմակերպեց արշավ դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր, որի նպատակն էր ակումբի անդամներին հաղորդակից դարձնել Հայաստանի մշակութային արժեքներին և ծանոթացնել դրանց պատմությանը: Այս նախաձեռնության շրջանակներում երիտասարդ իրավաբանները այցելեցին Խոր Վիրապ և Նորավանք: Ակումբի
անդամներին ուղեկցում էր ակումբի լավ բարեկամ, էքսկուրսավար Դավիթ Բադալյանը: Վերջինս երիտասարդ իրավաբաններին մանրամասնորեն ծանոթացրեց հայ մշակույթի արժեքների պատմությանը և ներկայացրեց դրանց հետ կապված հետաքրքիր փաստեր: ՎԵրադարձին խումբն այցելեց Վազգեն Սարգսյանի տուն թանգարան, որտեղ իր տպավորությունների մասին գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում: Ակումբի անդամները մեծ բավականություն ստացան մշակութային այցից և մեծ ոգևորությամբ հայտնեցին իրենց ցանկությունն ու պատրաստակամությունը մասնակցելու կազմակերպվելիք մշակութային միջոցառումներին: