2005թ.-ի հուլիսի 12-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը հյուրընկալվեց “ԱրմենԱկոբ” հեռուստաընկերության “Խոսք առանց փողկապի” հեղինակային ծրագրին: Հաղորդման ընթացքում Կարեն Զադոյանը պատասխանեց հեղինակային ծրագրի հեղինակ և վարող, ճանաչված լրագրող Արթուր Սահակյանի հարցերին: Մասնավորապես, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահը վերլուծեց փաստաբանության ներկա վիճակը, անդրադարձավ ՀՀ փաստաբանների պալատի ձևավորման խնդիրներին և նախանշեց Հայաստանում փաստաբանության զարգացման ուղիները: Կարեն Զադոյանը պատմեց նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի իրավաբանական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի և աշխատանքների մասին: