2005թ.-ի հուլիսի 18-ին Ամառ 2005 ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ Կենտրոնական գրասենյակում սկսվեցին անգլերեն լեզվի պարապմունքները ՀԵԻԱ անդամների և աշխատակազմի հետ: Պարապմունքները, որ կտևեն մինչև սեպտեմբեր, անց է կացնում ՀԵԻԱ կամավոր Արման Սարվարյանը: Դասընթացներն հիմնականում ուղղված են լինելու մասնակիցների խոսակցական հմտությունների զարգացմանը և կազմված են լինելու տարբեր արդիական թեմաներով քննարկումներից և զրույցներից: Առաջին քննարկման թեման Հայաստանի բուհերի հիմնախնդիրներն էին, որոնք ներկայացվեցին մասնակիցների կողմից: Այնուհետև Արման Սարվարյանը զուգահեռներ անցկացրեց Լոնդոնի ուսումնական համակարգի հետ: