Եվրասիա հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին նվիրված սեմինար Սիսիանում

2005թ. հուլիսի 21-ին Սիսիանի քաղաքապետարանում տեղի ունեցավ սեմինար Եվրասիա hիմնադրամի նախաձեռնությամբ: ՍԵմինարի նպատակն էր ներկայացնել Հայաստանում Եվրասիա հիմնադրամի 2005թ. գործունեությունն ու ծրագրերը, հեռանկարները, ֆինանսավորման առաջնահերթությունները, ինչպես նաև Եվրասիա հիմնադրամին հայտեր ներկայացնելու կարգն ու պայմանները: Սեմինարին մասնակցում էին հասարակական կազմակերպություններ, համայնքի ղեկավարներ, ձեռնարկատերեր Սիսիան և Գորիս քաղաքներից և Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ: Սեմինարին մասնակցեց նաև ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի Գորիսի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գեղամ Այվազյանը: Սեմինարի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների տեղական իքնակառավարման ոլորտում առկա հիմնախնդիրների մասին, քննարկվեցին տեղական ինքակառավարման մարմինների հնարավոր համագործակցության ցանցերի ստեղծման, համայնքային կառույցների միջև փորձի փոխանակման, համայնքային միջոցների առավել արդյունավետ օգտագործման, ինչպես նաև համայնքային միավորումների միջոցով առկա հիմնախնդիրների լուծման հնարավորություների մասին: