Հայտարարություն

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը “Փոքր և միջին բիզնես” հիմնադրամի հետ համատեղ, ABA CEELI-ի տեխնիկական աջակցությամբ, 2005 թվականի հուլիսի 20-ից իրականացնում է փոքր և միջին ձեռնարկատերերի, ինչպես նաև գործող իրավաբանների համար անվճար իրավաբանական խորհրդատվություն` ձեռնարկատիրական ոլորտում ծագող հարցերի վերաբերյալ:
Իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև դրա հետ կապված այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ծրագրի պատասխանատու, ՀԵԻԱ իրավաբան Գևորգ Գյոզալյանին` այցելելով Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակ (ք.Երևան, Նալբանդյան 7, բն. 2) կամ զանգահարելով 540199, 580299, (091)328839 հեռախոսահամարներով:
Իրավաբանական խորհրդատվությունը կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային տարբերակով` [email protected] էլ. փոստի միջոցով: